Իռլանդիայի նախարարը ափսոսանք է հայտնել Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնակցելու համար

00:25 23.05.2019

Tert.am-ը գրում է:

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանը ափսոսանք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչին չմասնակցելու առթիվ:

«Շատ ցավալի է, երբ սպորտն ու քաղաքականությունը բախվում են, քանի որ Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով որոշել է չմեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին: ՈւԵՖԱ-ն ավելին պետք է անի վախերը ցրելու և ստեղծված իրավիճակում պաշտպանություն ապահովելու համար», - իր թվիթերյան էջում գրել է իռլանդացի գործիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու առթիվ իր հիասթափությունն էր հայտնել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:

ԵԼ եզրափակչին Մխիթարյանի ներկա չգտնվելու շուրջ ստեղծված իրավիճակին են անդրադարձել նաև ֆուտբոլային աշխարհի այլ հայտնի ներկայացուցիչներ:

Share |

Լրահոս

Loading...