Խեդիրան կարող է տեղափոխվել Բավարիա կամ Մոնակո

12:57 23.05.2019

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է ամռանը նոր ակումբ ունենալ: Այս մասին հայտնում է Tuttojuve-ն:

Թուրինյան ակումբը դիտարկում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու տարբերակը՝ ֆինանսական, ինչպես նաև կիսապաշտպանի մոտ առաջացած սրտի խնդիրների պատճառով:

32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում են գնել ԱՊԼ-ի երկու ակումբներ: Աղբյուրը հայտնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բավարիան» և «Մոնակոն»:

Այս մրցաշրջանում Խեդիրան մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...