Կոնտեն ցանկանում է Ինտերում տեսնել Լուկակուին և Մոզեսին

11:36 23.05.2019

Իտալական լրատվամիջոցները վստահեցնում են, որ Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Ինտերը»:

Այսօր Sky Sports-ը հայտնել է, թե ովքեր են լինելու մասնագետի հիմնական տրանսֆերային թիրախները: Կոնտեն միլանյան ակումբում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին և «Ֆեներբախչեի»  խաղացող Վիկտոր Մոզեսին:

Իտալացի մարզիչը դեռևս «Չելիսում» աշխատելու տարիներին ցանկացել է ձեռք բերել Լուկակուին, սակայն վերջինս տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ներաձուրիները» մտադիր են տեղափոխության մեջ ներառել Իվան Պերիշիչին:

Share |

Լրահոս

Loading...