Աղբյուր. Մբապեի և Նեյմարի միջև հարաբերությունները վերջնականապես փչացել են

23:08 23.05.2019

Sport.es-ը հայտնում է, որ ամռանը ՊՍԺի աստղերից մեկը՝ Նեյմարը կամ Կիլիան Մբապեն կարող են լքել Փարիզը:

Ըստ աղբյուրի՝ փարիզցիների առաջատարերի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ բրազիլացին թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին հորդորել է քիչ խոսել, փոխարենը շատ աշխատել դաշտում: 

Մբապեին չի գոհացնում նաև իր ներկայիս աշխատավարձը, որը երեք անգամ քիչ է Նեյմարի վաստակած գումարից: Ըստ 20-ամյա խաղացողի՝ նա արդեն ապացուցել է, որ արժանի է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նշվում է, որ այս իրավիճակում նրանցից մեկը կարող է լքել ակումբը:

Share |

Լրահոս

Loading...