Օմար Մոմանին պատրաստել է Պետրոս Ավետիսյանի ծաղրանկարը (լուսանկար)

17:34 23.05.2019

Հանրահայտ ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել  է «Արարատ-Արմենիայի» հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին:

Լուսանկարը ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը և շնորհակալություն հայտնել ֆան-ակումբին: 

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանն այս ձմռանը «Փյունիկից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»: Վարդան Մինասյանի թիմն այս պահին 55 միավորով Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է:

Հավելենք, որ թիմի մարզման ժամանակ «Արարատ-Արմենիա» պաշտոնական ֆան-ակումբի ներկայացուցիչները հանդիպում ունեցան թիմի հետ և անակնկալ նվերը մատուցեցին Պետրոսին:

Share |

Լրահոս

Loading...