Ինչպիսին պետք է լինի իդեալական թենիսիստը. Նադալը ներկայացրել է իր տարբերակը

16:22 23.05.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նշել է, թե իր կարծիքով ինչ որակներ պետք է ունենա իդեալական թենիսիստը:

«Իդեալակա՞ն թենիսիստ: Նա պետք է ունենա Ռոջեր Ֆեդերեր ֆորհենդից, Նովակ Ջոկովիչի բեքհենդից: Հոգեբանական դիմացկունությունը կարող է վերցնել ինձնից, իսկ իդեալական մատուցումը՝ Իվո Կառլովիչից»,- աշխարհի երկրորդ ռակետի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Նադալը նաև նշել է՝ չի ակնկալել, որ 32 տարեկանում կշարունակի մնալ աշխարհի լավագույն թենիսիստների թվում.

«Երբ 2005 թվականին Հռոմում առաջին հաղթանակս տոնեցի, մտածում էի՝ 2019-ին արդեն ավարտած կլինեմ կարիերաս և ամբողջ օրը կզբաղվեմ ձկնորսությամբ»,- ասել է Նադալը:

Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը Grand Slam շարքի մրցաշարերի 17 տիտղոս ունի, դրանցից ռեկորդային 11-ը նա նվաճել է «Ռոլան Գարոսում»:

Share |

Լրահոս

Loading...