Նադալը տպավորիչ ցուցանիշով շրջանցել է Ֆեդերերին

20:28 23.05.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը տպավորիչ նվաճման է հասել՝ շրջանցելով Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ 

Նադալը 735-րդ շաբաթն անընդմեջ գտնվում է աշխարհի լավագույն թենիսիստների թոփ-10-ում։ Հետաքրքրական է, որ ATP-ի ռեյտինգի ցուցակում 2005 թվականին տասնյակում հայտնվելուց հետո 32-ամյա իսպանացին չի լքել այն մինչ օրս։ 

Ֆեդերերի շարքը տևել է 734 շաբաթ։ Նա լավագույն տասնյակում է եղել 2002 թվականից մինչև 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Այս ցուցանիշի առաջատարը ամերիկացի Ջիմմի Կոնորսն է։ Լեգենդար թենիսիստը ATP-ի աղյուսակում լավագույն տասնյակում իր տեղը պահպանել է 785 շաբաթ անընդմեջ (1973-1988):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հռոմում ավարտված Masters 1000 շարքի մրցաշարում Ռաֆայել Նադալը եզրափակչում երեք սեթում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ Սա Նադալի առաջին տիտղոսն էր 2019 թվականին։  

Share |

Լրահոս

Loading...