Պոչետինոն ընդունել է Յուվենտուսի առաջարկը

14:34 23.05.2019

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է թիմ հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

Թուրինցիների սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին Լոնդոնում բանակցություններ է ունեցել «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Պարատիչիի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել նաև Պոչետինոյի հետ: 47-ամյա մարզիչը տվել է համաձայնությունը` «ծեր սինյորան» գլխավորելու համար:

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ արգենտինացին 4 տարվա պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ:

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ա Սերիայի չեմպիոնի ղեկը կարող է ստանձնել Պեպ Գվարդիոլան:

Share |

Լրահոս

Loading...