Տուխել. Եթե Մբապեն ու Նեյմարը հեռանան, ՊՍԺ-ն լուծում կգտնի

17:46 23.05.2019

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել, որ թիմի հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապեն կարող են հեռանալ:

«Մբապեն մեծ նպատակներ և սեփական ուժերի նկատմամբ մեծ վստահություն ունի: Նա խելացի է և հասկանում է, թե ինչ է անում: Այս տղան ցանկանում է հնարավորինս շատ գոլեր խփել և շատ տիտղոսներ նվաճել: Նման տղաներն առանձնահատուկ են: Մենք պետք է հասկանանք դա:

Ինձ դուր է գալիս աշխատել Նեյմարի և Մբապեի հետ, սակայն հասկանալի է, որ այլ ակումբներ հետաքրքրված են նրանց ծառայություններով: Մենք միամիտ չենք: Որպես մարզիչ՝ ցանկանում եմ, որ նրանք մնան ՊՍԺ-ում, բայց եթե հեռանան՝ լուծում կգտնենք: Չեմ պատրաստվում Մբապեի հայտարարությունների պատճառով կորցնել գլուխս: Մենք ամեն օր շփվում ենք և լավ հարաբերություններ ունենք»,- Տուխելի խոսքը մեջբերել է Marca-ն:

Հիշեցնենք՝ վերջերս Մբապեն հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ՝ ակնարկելով, որ կարող է հեռանալ փարիզյան ակումբից:

Share |

Լրահոս

Loading...