Արիեն Ռոբենը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

19:38 23.05.2019

 Արիեն Ռոբենը հեռանում է Մյունխենի «Բավարիայից»։ Այս մասին հոլանդացի ֆուտբոլիստը հայտնել էր դեռևս մայիսին։ Ռոբենը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 35-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լեսթերը»։ Պրեմիեր լիգայի 2016 թվականի չեմպիոնները մտադիր են ուժեղացնել իրենց կազմը՝ անվճար ձեռք բերելով Ռոբենի տրանսֆերը։

Ավելի վաղ հոլանդացի ֆուտբոլիստը հայտնել էր, որ հեշտությամբ չի կայացրել մյունխենյան գրանդից հեռանալու որոշումը։ Ռոբենը նաև նշել էր, որ կարիերան կշարունակի այն ակումբում, որտեղ իսկապես ունեն իր կարիքը։

2009 թվականից Արիեն Ռոբենը հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։ Այս ընթացքում նա 8 անգամ հռչակվել է Բունդեսլիգայի հաղթող։ 2013 թվականին էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ։  

Share |

Լրահոս

Loading...