Սարգիս Ադամյանն այսօր դարձավ 26 տարեկան

14:58 23.05.2019

Այսօր` մայիսի 23-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը նշում է ծննդյան 26-ամյակը:

Մեր ընտրանու ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգի» կազմում դարձել է 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հաջորդ մրցաշրջանից Ադամյանը հանդես է գալու «Հոֆենհայմի» կազմում: 

Armsport.am-ի խմբագրակազմը շնորհավորում է տաղանդավոր ֆուտբոլիստին` մաղթելով բազում հաջողություններ կարիերայի այս կարևոր հատվածում:

 

Share |

Լրահոս

Loading...