Սարիի ապագան կորոշեն Չելսիի ֆուտբոլիստները

17:21 23.05.2019

Լոնդոնի «Չելիսում» դեռ չեն որոշել` արդյո՞ք անհրաժեշտ է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Որոշում կայացնելուց առաջ ակումբի ղեկավարությունը ցանկանում է հասկանալ թիմի մթնոլորտը հանդերձարանում: Առաջատար խաղացողները պետք է ղեկավարությանը կարծիք հայտնեն Սարիի մասին:

Ֆուտբոլիստները չեն հարմարվում 60-ամյա մասնագետի մարտավարությանը, իսկ որոշները մարզումները համարում են միօրինակ: Բացի այդ, խաղացողներին դուր չի գալիս Սարիի վերաբերմունքը թիմի վետերաններից մեկի` Գարի Կեհիլի նկատմամբ:

Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ «կապույտները» իտալացու փոխարեն ցանկանում են թիմի ղեկին տեսնել Ֆրենկ Լեմպարդին:

Share |

Լրահոս

Loading...