Արթուր Սողոմոնյանի մեկնաբանությունը Լոռիի հայտարարության մասին

10:54 23.05.2019

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել.

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին: Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին:

«Լոռի»-ի խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...