Վարդան Մինասյան. Ինձ համար որևէ նշանակություն չունի՝ հայ մրցավար կդատի խաղը, թե իսպանացի

21:06 23.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա»- «Արցախ»  հանդիպմանն ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի հոգեբանական պատրաստվածության և արտասահմանցի մրցավարների մասին: 

-Հասել ենք առաջնության վերջնամասին, նկատու՞մ եք ֆուտբոլիստների մոտ լրացուցիչ լարվածություն:  

- Ուզած-չուզած լարվածությունը կլինի: Նույնիսկ եվրոպական բարձր մակարդակի խաղերում լարվածությունն անպակաս է, քանի որ բոլորը հասկանում են ցանկացած խաղի և ցանկացած սխալի արժեքը: Բայց հուսով եմ, որ ֆուտբոլիստները կկարողանան հաղթահարել իրենց հուզմունքը և որակով խաղ ցույց կտան՝ ինչպես դա արեցին «Շիրակ»-ի հետ հանդիպման ժամանակ: 

-Առաջնության մեր վերջին երկու խաղերը դատելու են արտասահմանցի մրցավարներ: Ի՞նչ եք կարծում այդ որոշման մասին: 

- Նորմալ է: Ես, ինչպես գիտեք, մրցավարներից առհասարակ չեմ խոսում: Հայ կդատի, թե իսպանացի՝ ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Իմ ուշադրությունը միշտ իմ թիմի վրա է:

-Խաղից առաջ հե՞շտ եք քնում:

-Ճիշտն ասած, այո: Փուլեր կան, որոնք ես վաղուց արդեն անցել եմ և ուրիշ կերպ եմ նայում հիմա:

Share |

Լրահոս

Loading...