Լուկակուն անհանգստացած է. Ինտեր տեղափոխությունը կարող է չկայանալ

11:58 24.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն անհանգստացած է, որ «Ինտեր» տեղափոխությունը կարող է չկայանալ:

Բելգիացին կարծում է, որ անգլիական ակումբը կբարձրացնի իր տրանսֆերային արժեքը: Mirror-ը հաղորդում է, «կարմիր սատանաները» տրանսֆերի համար ցանկանում են ստանալ 70 մլն ֆունտ: «Ներաձուրիները» տեղափոխության համար պատրաստ են վճարել 50 մլն ֆունտ, իսկ շաբաթական առաջարկել 175 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: 

Նախկինում Լուկակուն չէր ցանկանում լքել ՄՅՈւ-ն, երբ դեռ թիմի ղեկին էր Ժոզե Մոուրինյուն: Ուլե-Գունար Սուլշերի ժամանումից հետո հարձակվողը կորցրել է տեղը մեկնարկային կազմում ու ամռանը նոր ակումբ է ցանկանում ունենալ:

Share |

Լրահոս

Loading...