Վենգերը կարծում է, որ Մխիթարյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է ֆուտբոլում

12:02 24.05.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին՝ անվտանգության խնդիրների պատճառով: «Զինագործների» մրցակիցը լինելու է «Չելսին».

«Մխիթարյանի հետ կապված միջադեպն աթույլտարելի է: Նման բաներ չպետք է լինեն ֆուտբոլում և ժամանակակից աշխարհում: Երբ ֆուտբոլին խառնվում է քաղաքականությունն, ապա խաղալն անհնար է դառնում»,- ասել է Վենգերը, ում խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Share |

Լրահոս

Loading...