Ալաշկերտը չպահպանեց հաղթական հաշիվը Բանանցի հետ խաղում (տեսանյութ)

18:58 24.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 35-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Բանանցի» հետ:

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 39-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը: Հյուրերը պայքարեցին մինչև վերջ ու խուսափեցին պարտությունից: Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Վարդան Պողոսյանը:

Այս տուրից հետո Խաշմանյանի ֆուտբոլիստները 51 միավորով կմնա 4-րդ տեղում: «Բանանցը» 52 միավորով 3-րդն է:

Վերջին տուրում երևանյան ակումբը կմրցի «Արարատ-Արմենիայի», իսկ «Ալաշկերտը»՝ «Լոռիի» հետ:

Share |

Լրահոս

Loading...