Արսենալը մտադիր է փոխարինել Կոսյելնիին Բարսելոնայի պաշտպանով

14:59 24.05.2019

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հաղորդում է L'Equipe-ն, ֆուտբոլիստը թիմի ղեկավարության հետ դեռևս չի կարողացել համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։ Այս պարագայում, Կոսյելնին կարող է լքել «Արսենալը» ամռանը։ Հաղորդվում է, որ 33-ամյա պաշտպանի հեռանալուն կարող է ազդել նաև Եվրոպա լիգայի եզրափակչում «զինագործների» հավանական պարտությունը։ 

«Արսենալի» ղեկավարությունը արդեն իսկ փոխարիղներ է փնտրում։ Նույն աղբյուրի տեղեկություններով՝ հյուսիսլոնդոնյան ակումբ կարող է տեղափոխվել «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին։ Կատալոնական կողմը պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել վերջինիս։ 

Լորան Կոսյելնին հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2010 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...