Մեկ քայլ դեպի չեմպիոնություն. Արարատ-Արմենիան հաղթեց Արցախին (տեսանյութ)

18:54 24.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացավ 35-րդ տուրի երկու հանդիպում:

«Արարատ-Արմենիան», որը պայքարում է չեմպիոնության համար, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Արցախի» հետ: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները կարողացան վստահ հաղթանակ տանել 2-0 հաշվով:

Իր հաշվին դուբլ գրանցեց Անտոն Կոբյալկոն: Ռմբարկուն նախ հաշիվը բացեց 7-րդ րոպեին, այնուհետև 48-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոցը:

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 58 միավորով միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: «Արցախը» 25 միավորով 8-րդն է:

Վերջին տուրում Մինասյանի թիմը մրցելու է «Բանանցի» հետ: Հաղթանակի դեպքում «Արարատ-Արմենիան» կհռչակվի ԲԽ-ի այս մրցաշրջանի հաղթող:

Share |

Լրահոս

Loading...