Թոմաս Բախ. АIBA-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ

19:22 24.05.2019

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու որոշումը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Այս որոշումն ընդունվեց մարզիկների և բռնցքամարտ մարզաձևի շահերից ելնելով: Մենք ցանկանում ենք, որ բոլոր բռնցքամարտիկներն իրականացնեն իրենց երազանքը և մասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին, իսկ ահա АIBA-ի հարցով վերջնական որոշում կլինի հետաքննությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք առաջարկում ենք այդ պատժամիջոցները չեղարկելու ուղի, սակայն АIBA-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- ասել է Թոմաս Բախը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից, որը փոխանցվել է ՄՕԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս: ՄՕԿ-ը AIBA-ի անդամակցության հարցը կքննարկի Օլիմպիական խաղերի ավարտից հետո:

Share |

Լրահոս

Loading...