Ման. Սիթին ու Յուվենտուսը համաձայնեցրել են Կանսելուի տրանսֆերը

00:37 24.05.2019

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ժոաու Կանսելուն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա: Այս մասին գրում է Record-ը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները» մոտ են տրանսֆերն իրականացնելուն: 

ԱՊԼ-ի չեմպիոնը համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ: Գործարքի արժեքը կկազմի 60 մլն եվրո:

Սպասվում է, որ առաջիկայում տեղափոխության մասին կհայտարարվի պաշտոնապես:

Share |

Լրահոս

Loading...