Ֆալկաոն կարիերան կարող է շարունակել Լա լիգայում

17:52 24.05.2019

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ 

Ինչպես տեղեկացնումէ L'Equipe-ն, 33-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ իսպանական Լա լիգայից՝ «Վալենսիան» և «Աթլետիկոն»։ Վերջիններիս կազմում Ֆալկաոն հանդես է եկել 2011-13 թվականներն ընկած ժամանակահատվածում։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոլումբիացի հարձակվողը կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում» այն դեպքում, եթե «ներաձուրիների» շարքերը լքի Մաուրո Իկարդին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Մոնակոյի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ 16 անգամ գրավելով մրցակիցների դարպասները։ 

Share |

Լրահոս

Loading...