Մոուրինյո․ Եվրոպա լիգայի եզրափակիչը, կարծես թե, Ազարի վերջին խաղը կլինի Չելսիի կազմում

14:31 24.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչի մասին՝ անդրադառնալով Էդեն Ազարի հավանական տեղափոխությանը, և «Արսենալի» հավելյալ մոտիվացիային Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ 

«Եվրոպա լիգայի եզրափակիչը, կարծես թե, վերջին խաղն է լինելու Ազարի համար կապույտ մարզաշապիկով։ Նա էական նշանակություն է ունեցել «Չելսիի» վերջին սերնդի պատմության մեջ։ Նա շարունակելու է անել այն, ինչ անում է հիմնականում՝ լինել ֆանտաստիկ ֆուտբոլիստ խաղադաշտում։ Ազարը կփորձի հաղթել «կապույտների» հետ վերջին տիտղոսը և միայն դրանից հետո տեղափոխվել «Ռեալ»։

Կարծում եմ՝ «Արսենալի» վրա ավելի մեծ ճնշում կա։ Նրանք առավել մոտիվացված են, քանի որ հաղթանակի դեպքում կնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Նրանց միլիոնավոր երկրպագուներ սպասում են դրան։ Հստակ է, որ նրանց վրա ավելի մեծ է ճնշումը»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ 

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ Եվրոպա լիգայի եզրափակչից հետո «Ռեալը» պաշտոնապես հայտարարելու է 28-ամյա բելգիացուն ձեռք բերելու մասին։ 

Share |

Լրահոս

Loading...