ՀՖՖ. Լոռի-Փյունիկ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կսկսվի ծառայողական քննություն

20:58 24.05.2019

Մայիսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նիստի օրակարգում են եղել 14 կետ: «Բանանցի» ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն «Գանձասար-Կապանի» հետ խաղում մրցավարին հայհոյելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն որակազրկվել է 5 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբն էլ տուգանվել է 250000 ՀՀ դրամ:

«Լոռի»-«Փյունիկ» խաղի ժամանակ էլ երևանյան թիմի թարգմանիչ Ռոբերտ Արզումանյանի հեռացման (մրցավարի որոշման հետ բուռն անհամաձայնություն ցուցաբերելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Փյունիկը»  տուգանվել է 30000 ՀՀ դրամ:

Նույն խաղի ժամանակահատվածում խաղավարտից հետո կարգ ու կանուն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Լոռի» ՖԱ-ն տուգանվել է 150000 ՀՀ դրամ, իսկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ Վանաձորում կայացած խաղից հետո ծեծկռտուք է սկսվել ֆուտբոլիստների միջև:

Նիստի ամբողջ արձանագրությունն այստեղ:

 

Share |

Լրահոս

Loading...