Իգուայինը ցանկանում է վերադառնալ Յուվենտուս և կրկին խաղալ Ռոնալդուի հետ

10:55 24.05.2019

Tuttosport-ը գրում է, որ Լոնդոնի «Չելսիում» վարձավճարով խաղացող Գոնսալո Իգուայինը ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»:

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին ցանկանում է կրկին խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նրանք միասին ժամանակին պաշտպանել են Մադրիդի «Ռեալի» գույները:

Վերջերս նշվում էր, որ լոնդոնցիները մտադիր են վերադարձնել խաղացողին մրցաշրջանի ավարտից հետո: Հարձակվողը հունվարից հանդես է գալիս լոնդոնյան ակումբում, որի կազմում մասնակցել է 18 հանդիպման ու դարձել 5 գոլի հեղինակ:

«Չելիսին» իրավունք ունի մեկ տարով երկարաձգել վարձակալության ժամկետը կամ գնել խաղացողի ամբողջ տրանսֆերը: Լրատվամիջոցը նշում է, որ երկու պայմանից էլ ակումբը չի ցանկանում օգտվել:

Share |

Լրահոս

Loading...