Մոուրինյու․ Եթե Կլոպը հաղթի եզրափակչում, դա աներևակայելի նվաճում կլինի իր համար

17:39 24.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է իր սպասումներով կապված Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչի հետ, որտեղ միմյանց դեմ մրցելու են «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»։ 

«Եթե Յուրգենը հաղթի եզրափակչում, դա աներևակայելի նվաճում կլինի իր համար։ Բայց եթե Յուրգենը չհաղթի․․․գիտե՞ք ինչ, Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում պարտվելը պետք է որ չափազանց ծանր լինի։ Բայց ես ճանաչում եմ նրան։ Նա դրական մարդ է, և վստահ եմ, որ միայն հաղթանակի մասին է մտածում

Ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ թիմդ խաղում է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Միակ բացասական կողմն այն է, որ կողմերից մեկը պարտվում է։ Եզրափակիչները նրա համար չեն, որ պարզապես խաղաս, այլ նրա համար են, որ հաղթես։

«Տոտենհեմը» երբեք չի նվաճել այս տիտղոսը։ Ապշեցուցիչ կլինի, եթե նրանք հաղթեն Չեմպիոնների լիգայում»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ 

Հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում «Լիվերպուլը» Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչում հանդիպելու է Լոնդոնի «Տոտենհեմին»։ Յուրգեն Կլոպի թիմը երկրորդ տարին անընդմեջ խաղալու է ՉԼ-ի եզրափակչում։ 

Share |

Լրահոս

Loading...