Ոչ Գվարդիոլան, ոչ Պոչետինոն. Սարին Յուվենտուսը գլխավորելու հիմնական թեկնածուն է

13:20 24.05.2019

La Gazzetta dello Sport-ն այսօր հայտնել է, որ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Մաուրիցիո Սարին է:

Նշվում է, որ «ծեր սինյորայի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հանդիպում է ունեցել իտալացու հետ ու բանակցություններ վարել: «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզչի գործերն այնքան էլ լավ չեն Լոնդոնում: Բրիտանական լրատվամիջոցները շատ են գրում, որ մասնագետը մոտ օրերս կհեռացվի՝ իր տեղը զիջելով Ֆրենկ Լեմպարդին:

Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ «Յուվենտուսը» հետաքրքրվում է Գվարդիոլայի ու Պոչետինոյի ծառայություններով, սակայն Իտալիայում արդեն վստահ են, որ թուրինցիները կենտրոնացած են միայն Սարիի թեկնածության վրա:

Share |

Լրահոս

Loading...