Յուվենտուսը ցանկանում է ձեռք բերել Մարկինյոսին. ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել Թուրին

12:40 24.05.2019

ՊՍԺ-ի պաշտպան Մակինյոսը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ բրազիլացին դարձել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր թիրախը: Թուրինցիները նոր մրցաշրջանից առաջ ցանկանում են ավելի հզորացնել կազմը: Անձամբ ֆուտբոլիստն էլ տեղյակ է «ծեր սինյորայի» հետաքրքրվածության մասին ու դեմ չէ լքել Փարիզը: Միակ խնդիրը կարող է լինել հենց ՊՍԺ-ն, որը չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստից:

Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կազմել է չորս ֆուտբոլիստների ցանկ, որոնց ամեն գնով պետք է պահել թիմում: Մարկինյոսն այդ ֆուտբոլիստներից մեկն է:

Նշվում է, որ բանակցությունները կարող են ընթանալ՝ սկսած 60 մլն եվրոյից:

Մարկինյոսը ՊՍԺ-ի կազմը համալրել է 2013 թվականին «Ռոմայից»:

Share |

Լրահոս

Loading...