Դիտյատինի Գավաթ․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում

22:46 24.05.2019

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։

Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում և եզրափակիչ է անցել 5-ը գործիքներով։

Share |

Լրահոս

Loading...