Մեսսին կարծիք է հայտնել, թե ով էր Լիվերպուլից կրած պարտության մեղավորը

20:08 24.05.2019

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլից» կրած պարտության մասին (4-0).

«Պարտությունը «Լիվերպուլից» շատ ծանր հարված էր բոլորիս համար, հատկապես դա զգացվեց այն ժամանակ, երբ պետք է դուրս գայինք ու հաղթեինք հաջորդ խաղում: 

Ես չեմ տեսել ու կարդացել, բայց ասում են, որ Վալվերդեին շատ են քննադատում: Նա հիանալի աշխատանք է կատարել: Կարծում եմ՝ «Լիվերպուլից» կրած պարտության մեջ նա մեղավոր չէ: Մեղավորը մենք ենք՝ ֆուտբոլիստներս: Մենք գիտեինք, որ կարող է պատահել նույնն, ինչ պատահեց մեկ տարի առաջ «Ռոմայի» հետ խաղում:

Հասկանլի կլիներ, եթե դա տեղի ունենար մեկ անգամ, սակայն երկու տարի անընդմեջ... Դա անթույլտարելի է: Գուցե ինչ-որ արտասովոր բան կա այդ ամենում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Diario Sport-ը:

Share |

Լրահոս

Loading...