ՄՅՈւ-ն խոշոր գումար է առաջարկում Լիոնի հարձակվողի համար

23:51 24.05.2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին: Այս մասին հայտնում է Goal-ը:

Հարձակվողը հետաքրքրում է ԱՊԼ-ի մի քանի ակումբների ևս: Այս մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացին ընդհանուր առմամբ խփել է 23 գոլ: 

Ուլե-Գունար Սուլշերը «կարմիր սատանաների» հարձակման գիծն ավելի հզոր է պատկերացնում հենց Դեմբելեի շնորհիվ: ՄՅՈւ-ն արդեն պատրաստ է տրանսֆերի համար ծախսել 40 մլն եվրո:

Տեղափոխությունն ավելի իրական կարող է դառնալ, երբ մանչեսթերյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն լքի Անգլիան: Բելգիացին շատ մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Share |

Լրահոս

Loading...