Կիրիոսը հրաժարվել է մասնակցել Ռոլան Գարոսին․ նա մրցաշարը որակել է որպես տանջանք

17:19 24.05.2019

Ավտրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը հրաժարվել է մասնակցել Ռոլան Գարոսի մրցաշարին։ 

Լուրը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Պատճառների մասին դեռևս տեղեկություն չկա։ Սակայն որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Կիրիոսի մոտ որոշակի ցավեր կան։ 

Ավելի վաղ 24-ամյա թենիսիստը քննադատել էր Ռոլան Գարոսի մրցաշարը և այն որակել էր որպես տանջանք։ Կիրիոսը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ նա մարզվում է խոտի կորտում։ Հավանավար, ավտրալացին արդեն իսկ սկսել է պատրաստվել Ուիմբլդոնի մրցաշարին։ 

Մեծ սաղավարտի 2019 թվականի երկրորդ մրցաշարը՝ Ռոլան Գարոսը, տեղի կունենա Փարիզում մայիսի 26-ից հունիսի 9-ը։ Մրցաշարի գործող հաղթողը աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն է։ 

Share |

Լրահոս

Loading...