Փյունիկ-Արարատ հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

10:33 24.05.2019

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 35-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը:

Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկեն իսպանացիները՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2011-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար:

Ավելացնենք, որ «Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը:

Share |

Լրահոս

Loading...