Բավարիան տրանսֆերային առաջարկ է արել Մանչեսթեր Սիթիին

13:02 24.05.2019

Մյունխենի «Բավարիան» լրջորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, մյունխենյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները: Բունդեսլիգայի չեմպիոնն առաջարկել է 70 մլն ֆունտ տեղափոխության համար:

«Մանչեսթեր Սիթին» դեռևս հստակ պատասխան չի տվել: Նախկինում մյունխենցիների նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ ակումբը բանակցություններ է վարում կիսապաշտպանի տրանսֆերի հարցով:

Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լարված հարաբերությունների մեջ է Սանեի հետ ու դեմ չէ նրա հեռանալուն:

Share |

Լրահոս

Loading...