Աղբյուր․ Ռամոսը մտածում է Ռեալից հեռանալու մասին

16:50 24.05.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մտածում է «արքայական» ակումբից հեռանալու մասին։ Այս մասին հայտնել է El Chiringuito-ի լրագրող Խուանխե Սանսան։

33-ամյա իսպանացին նախորդ 14 մրցաշրջաններում հանդես է եկել «Ռեալի» կազմում։ Հաղորդվում է, որ մադրիդցիների ձախողված մրցաշրջանը կարող է Ռամոսի հեռանալու պատճառ դառնալ։ Marca-ի փոխանցմամբ՝ երկու ակումբներ են հետաքրքրված Ռամոսի ծառայություններով։ Խոսքը գնում է «Պարի Սեն Ժերմենի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։ 

Ինքը՝ Ռամոսը, «արքայական» ակումբի ղեկավարությանը առայժմ չի հայտնել իր մտադրությունների մասին։ Թե ինչ ապագա է սպասվում «սերուցքայինների» ավագին, դեռևս հայտնի չէ։ 

Հատկանշական է, որ հինգ տարի առաջ այս օրը Սերխիո Ռամոսը խփեց իր կարիերայի գլխավոր գոլերից մեկը՝ Չեմպիոնների լիգայի 2014 թվականի եզրափակչում մրցավարի կողմից ավելացված ժամանակում գրավելով «Ատլետիկոյի» դարպասը։ Արդյունքում «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը։ 

Share |

Լրահոս

Loading...