NBA. Տորոնտոն երրորդ հաղթանակը տարավ ու մոտ է քամբեքի (տեսանյութ)

12:54 24.05.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչ «Տորոնտո»-«Միլուոկի» դիմակայությունում կայացավ 5-րդ հանդիպումը:

«Տորոնտոն» այսօր հյուրընկալվելիս կարողացավ 105-99 հաշվով հաղթանակ տոնել և շարքի հաշիվը դարձնել 3-2: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել հյուրերի խաղացող Կավայ Լեոնարդը, որը հավաքել է 35 միավոր:

Հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 26-ին: «Տորոնտոն», որը շարքում պարտվում էր 0-2 հաշվով, կարող է տոնել 4-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս գալ եզրափակիչ: 

Հավելենք, որ եզրափակչի ուղեգիր արդեն նվաճել է «Գոլդեն Սթեյթը»:

Share |

Լրահոս

Loading...