Արսենալի ֆուտբոլիստները մեկնեցին Բաքու (լուսանկարներ)

15:02 25.05.2019

«Արսենալի» ֆուտբոլային պատվիրակությունը մեկնել է Բաքու, որտեղ մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի «Չելսիի» հետ:

«Բաքու, մենք ճանապարհին ենք»,- գրել են «Արսենալի» մամուլի քարտուղարութունից ու լուսանկարներ հրապարակել:

Լոնդոնյան թիմի կազմում Ադրբեջանի մայրաքաղաք չի մեկնել Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն, ինչպես հայտնի է, բաց կթողնի եզրափակիչ հանդիպումը:

ԵԼ-ի՝ «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ լոնդոնյան թիմերն ՈւԵՖԱ-ին են վերադարձնել Եվրոպա լիգայի եզրափակչի 6000 տոմս:

Կազմակերպությունը եզրափակչի համար ակումբներին տրամադրել էր 5800 տոմս, սակայն նրանք չեն կարողացել վաճառել տոմսերի ամբողջ քանակությունը: Պատճառները մի քանիսն են՝ ուղևորության արժեքի բարձր գինը, օդանավակայանի տարողունակությունը, հանդիպման ուշ մեկնարկը, վիզայի հետ կապված խնդիրները և հյուրանոցների բարձր գինը:

 

Share |

Լրահոս

Loading...