ՊՍԺ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Բուֆոնի հետ

11:53 25.05.2019

Մոտ ժամանակներս կվճռվի ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ճակատագիրը, գրում է RMC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ ակումբի ներկայացուցիչներն ու իտալացու գործակալը բանակցություններ կվարեն 41-ամյա դարպասապահի՝ ֆրանսիական ակումբում ապագայի վերաբերյալ:

Ավելի վաղ Բուֆոնը հայտնել էր, որ ՊՍԺ-ն իրեն նոր պայմանագիր է առաջարկել:

Բուֆոնն անցած տարվա ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել ՊՍԺ՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում 24 խաղի է մասնակցել՝ բաց թողնելով 22 գնդակ: Թիմի հետ նա հաղթել է Ֆրանսիայի Սուպերգավաթում ու երկրի առաջնությունում:

Իտալիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 176 հանդիպման է մասնակցել և բաց թողել 117 գոլ:

Share |

Լրահոս

Loading...