CONIFA Euro 2019. Արցախում կայանալիք մրցաշարի պաշտոնական հիմն ու այլ մանրամասներ

16:03 25.05.2019

Ամռանն Արցախում իսկական ֆուտբոլային տոն է սպասվում. հունիսի 1-9-ը կանցկացվի Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA) Եվրոպայի երրորդ առաջնությունը, որին 10 թիմ կմասնակցի, այդ թվում Արցախի և Արևմտյան Հայաստանի հավաքականները:

Խաղերը կայանալու են Արցախի 4 քաղաքներում՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:

Ի դեպ, մրցաշարի շրջանակում այս քաղաքների մարզադաշտերը հիմնանորոգվել են: ԿՈՆԻՖԱ-ի պատմության մեջ առաջին անգամ խաղերը տեղի կունենան միաժամանակ 4 մարզադաշտերում։

Մրցաշարին, բացի Արցախի և Արևմտյան Հայաստանի հավաքականներից, մասնակցում են նաև Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Դոնեցկի, Սապմիի, Չամերիայի, Լուգանսկի, Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերը:

Արդեն ներկայացվել է նաև մրցաշարի պաշտոնական հիմնը.

Հանդիպումների մուտքն ազատ է:

Share |

Լրահոս

Loading...