Դեպայը հրաժե՞շտ է տալիս Լիոնին (լուսանկար)

16:46 25.05.2019

«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հետաքրքիր գրառում է կատարել Instagram-ում՝ կասկածներ առաջացնելով երկրպագուների մոտ:

25-ամյա ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ինքը կարմիր կոստյումով նստում կարմիր ինքնաթիռն ու մեկնում անհայտ ուղղությամբ:

Հոլանդացի ֆուտբոլիստը տեսանյութին կից գրել է. «Շնորհակալություն, Լիոն»:

Դեպայը 2017 թվականի հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Լիոն»: Հարձակվողի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը 16 մլն եվրո էր վճարել:

Ընթացիկ մրցաշրջանում Դեպայն ակումբային մակարդակում 46 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստi պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Նրա տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո է կազմում:

Share |

Լրահոս

Loading...