Աղբյուր. Գվարդիոլայի կինը Թուրինում մեկ տարով ավտոմեքենա է վարձել

10:38 25.05.2019

Քրիստինա Սերան՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կինը, երկու օր առաջ այցելել է Թուրին: Այս մասին լրագրող Պաոլո Պագանինիին հղում կատարելով՝ հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Սերան քաղաքում առաջիկա մեկ տարվա համար ավտոմեքենա է վարձակալել: Ընդ որում, նա օգտվել է այն ընկերության ծառայություններից, որը սպասարկում է «Յուվենտուսի» ղեկավարությանը:

Վերջին օրերին շշուկներ են պտտվում, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան կգլխավորի «Յուվենտուսը», որը կբաժանվի Մասիմիլիանո Ալեգրիից:

Իտալիայում հայտնել էին, որ Գվարդիոլան թուրինյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի՝ տարեկան 24 մլն եվրո աշխատավարձով: Սակայն, ավելի ուշ «Մանչեսթեր Սիթիում» հերքեցին այս տեղեկությունը:

Share |

Լրահոս

Loading...