Ինձ ոչինչ չի կանգնեցնի. Մաքգրեգորը վնասվածք է ստացել (լուսանկար)

14:47 25.05.2019

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը ձախ ձեռքի վնասվածք է ստացել մարզման ժամանակ.

«Ինտենսիվ մարզումներ ու սպարինգ-մենամարտեր եմ անցկացնում. ես միշտ գնում եմ մինչև վերջ: Կբուժեմ վնասվածքս ու նորից՝ առաջ: Ինձ ոչինչ չի կանգնեցնի»,- գրել է իռլանդացին Instagram-ի իր էջում:

Կոնորը 2018 թվականից օկտագոն դուրս չի եկել: 2018 թվականի հոկտեմբերին նա տիտղոսային մենամարտում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Խաբիբ Նուրմագոմեդովին: Չորրորդ ռաունդում Խաբիբը հնարք կիրառեց՝ ստիպելով մրցակցին հանձնվել:

2019 թվականին Մաքգրեգորը հայտարարեց MMA-ից հեռանալու մասին, բայց դրանից հետո բազմիցս ակնարկեց վերադարձի մասին: Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի Կոնորի հաջորդ մրցակիցը: UFC-ի նախագահ Դեն Ուայթն ասել է, որ մշտապես կապի մեջ է իռլանդացու հետ:

Share |

Լրահոս

Loading...