Մեսսին իր տանը հանդիպում է ունեցել Բարսելոնայի նախագահի հետ

10:19 25.05.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին իր տանը հանդիպել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումը կայացել է անցած շաբաթ՝ մայիսի 18-ին, «Լիվերպուլից» կրած պարտությունից և Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց 11 օր անց:

Կատալոնական թիմի ավագի և ակումբի նախագահի միջև խոսակցության մանրամասները հայտնի չեն, բայց հավանական է, որ նրանք քննարկել են Լիվերպուլում կրած պարտությունը, Իսպանիայի Գավաթի առաջիկա եզրափակիչն ու թիմի ապագայի հետ կապված հարցեր:

Այսօր՝ մայիսի 25-ին, «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի եզրափակչի շրջանակում Սևիլիայում կմրցի «Վալենսիայի» հետ:

Share |

Լրահոս

Loading...