Ոսկե խաղակոշիկ. Մբապեն վերջնական հաշվարկում 6 միավորով զիջեց Մեսսիին

11:17 25.05.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի կարղացել հասնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին «Ոսկե խաղակոշիկի»՝ Եվրոպայի լավագույն ռմբարկուի համար պայքարում:

Մրցաշրջանի վերջին խաղում ֆրանսիացու թիմը 1:3 հաշվով պարտվել է «Ռեյմսին», իսկ 20-ամյա ֆուտբոլիստը մեկ գոլի հեղինակ է դարձել:

Արգենտինացուն դժվար թե մրցանակի հավակնորդներից որևէ մեկը կարողանա շրջանցել: Միայն «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Ֆաբիո Կվալյարելան դեռ տեսականորեն շանսեր ունի Մեսսիին շրջանցելու, բայց դրա համար նա պետք է 10 գոլ խփի Իտալիայի առաջնության վերջին տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղում:

Մրցանակի թոփ-11 հավակնորդները՝

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)՝ 36 գոլ (x2,0) / 72 միավոր

2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 33 գոլ (x2,0) / 66 միավոր

3. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»)՝ 26 գոլ (x2,0) / 52 միավոր

4. Մբայե Դյան («Գաաթասարայ»)՝ 30 գոլ (x1,5) / 45 միավոր

5–11. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5–11. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5–11. Նիկոլյա Պեպե («Լիլ»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5–11. Դուվան Սապատա («Ատալանտա»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5–11. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5–11. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5–11. Քշիշտոֆ Պյոնտեկ («Միլան»)՝ 22 գոլ (x2,0) / 44 միավոր

Նշենք՝ «Բարսելոնան» նախապես շնորհավորել է Մեսսիին, որը կարող է կարիերայում 6-րդ անգամ նվաճել «Ոսկե խաղակոշիկը»:

Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 36 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձել է Լա լիգայի լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտը: Նրա մոտակա հետապնդողը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 33 գոլ է խփել:

Share |

Լրահոս

Loading...