Նադալ. 12-րդ հաղթանակը Ռոլան Գարոսո՞ւմ, թե՞ 3-րդ Ուիմբլդոնը. ընտրում եմ Փարիզը

13:53 25.05.2019

Իսպանացի Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսում» 12-րդ հաղթանակը նախընտրել է կարիերայի ընթացքում 3-րդ անգամ Ուիմբլդոնում հաղթելուց.

«Փարի՞զ, թե՞ Լոնդոն . անցած տարի ես շատ մոտ էի Ուիմբլդոնում հաղթելուն, բայց Ֆրանսիայի Բաց առաջնությունն ինձ համար առանձնահատուկ է: Ես ընտրում եմ Փարիզը»,- Նադալի խոսքերն է փոխանցում La Stampa-ն:

Հիշեցնենք՝ 32-ամյա իսպանացին միակ թենիսիստն է, որը նվազագույնը 11 անգամ հաղթել է մեկ մրցաշարում՝ Մոնտե-Կառլոյում, Բարսելոնայում և Ֆրանսիայի Բաց առաջնությունում:

Նա նաև պատմության միակ թենիսիստն է, որը նվազագույնը 11 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշար:

Նադալը «Ռոլան Գարոս-2019»-ի առաջին փուլում կմրցի գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ:

Share |

Լրահոս

Loading...