Ռեալը 90 մլն եվրո է առաջարկել Կուլիբալիի համար. Նապոլին մերժել է

10:52 25.05.2019

«Ռեալը» փորձել է ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին: Այս մասին Corriere dello Sport-ին հղում կատարելով՝ հայտնում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբն» 90 մլն եվրո է առաջարկել իտալացիներին 27-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն «Նապոլիի» ղեկավարությունը հրաժարվել է բաժանվել իր առանցքային խաղացողից:

Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին ակումբային մակարդակում 48 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Սենեգալցու տրանսֆերային արժեքը 70 մլն եվրո է կազմում: Ավելի վաղ Կուլիբալին հանդես է եկել նաև «Մետցում» և «Գենկում»: Սենեգալի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 32 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...