Ռեալը նոր առաջարկ է պատրաստում Ազարի համար. Չելսին 150 մլն եվրո է պահանջում

12:12 25.05.2019

«Ռեալը» մտադիր է նոր փորձեր ձեռնարկել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին ստանալու համար: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» մտադիր են նոր առաջարկ անել 28-ամյա ֆուտբոլիստի համար Եվրոպա լիգայի եզրափակչից հետո: Ընդ որում, Մադրիդում բարդ բանակցություններ են ակնկալում լոնդոնցիների հետ, ովքեր բելգիացու համար 150 մլն եվրո են պահանջում, բայց միևնույն է՝ վստահ են, որ արդյունքում ֆուտբոլիստը տեղափոխվելու է Մադրիդ:

Անձամբ Ազարն արդեն հայտնել է «Չելսիին», որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարն ակումբային մակարդակում 51 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 19 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...