Սարին որոշել է, թե ով կլինի Յուվենտուսի առաջատարը, եթե գլխավորի թիմը

19:33 25.05.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Gazetta dello Sport-ին, իտալացի մասնագետը արդեն որոշել է, թե ով է լինելու «ծեր սինյորայի» առաջատարը այն դեպքում, եթե գլխավորի թիմը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստը Գոնսալու Իգուայինն է։ Արգենտինացի հարձակվողը ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Չելսիի» կազմում, սակայն վերջինիս իրավունքները պատկանում են «Յուվենտուսին»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Յուվենտուսը» հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո Մասիմիլիանո Ալեգրին հեռանալու է ակումբից։ Մաուրիսիո Սարին գլխավոր թեկնածուն է իտալացի մասնագետին փոխարինելու։ 

«Չելսին» մրցաշրջանի իր վերջին խաղը անցկացնելու է մայիսի 29-ին։ Եվրոպա լիգայի եզրափակչում Սարիի թիմը մրցելու է «Արսենալի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...