Սելթիկը եվրոպական ֆուտբոլում բացառիկ ցուցանիշ է գրանցել

22:48 25.05.2019

Այսօր «Սելթիկը» նվաճել է Շոտլանդիայի գավաթը՝ եզրափակիչ խաղում 2-1 հաշվով առավելության հասնելով «Հարտսի» նկատմամբ։

Այս մրցաշրջանում «Սելթիկն» արդեն նվաճել էր Շոտլանդական լիգայի գավաթը և դարձել էր Շոտլանդիայի չեմպիոն։ Այսպիսով, երրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սելթիկը» տնային թրեբլ է ձևակերպում։

Եվրոպական ֆուտբոլում նախկինում որևէ թիմի չի հաջողվել երեք մրցաշրջան անընդմեջ հաղթել ներքին առաջնությունում, գավաթի և լիգայի գավաթի խաղարկություններում։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին «Սելթիկը» 3-0 հաշվով հաղթեց «Աբերդինին», ինչը թիմին ապահովեց Շոտլանդիայում 50-րդ չեմպիոնությունը (8-րդ անընդմեջը)։ Այս մրցաշրջանում նվաճած Շոտլանդական լիգայի գավաթը թիմի համար 18-րդն է, իսկ Շոտլանդիայի գավաթը՝ 39-րդը։

Share |

Լրահոս

Loading...