Դիբալա. Ցանկանում եմ մնալ Թուրինում. հպարտությամբ եմ կրում թիմի խաղաշապիկը

00:03 25.05.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է ակումբը լքելու մասին լուրերը.

«Իմ եղբայրը խոսել է իր անունից: Ես զրուցել եմ Ֆաբիո Պարատիչիի հետ ու ղեկավարությունը գիտի իմ ցանկությունների մասին: Ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում» և խաղալ այստեղ նաև հաջորդ մրցաշրջանում: Մեծ հպարտությամբ եմ կրում այս խաղաշապիկը: Ակնհայտ է, որ ակումբը պետք է ընտրություն կատարի ու նոր մարզչի պայմանները լսի, սակայն ես մեկ բան հստակ գիտեմ, որ մնում եմ Թուրինում»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ավելի վաղ Դիբալայի գործակալը հայտնել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցելն անհնար է ու Դիբալայից բացի մի քանի ֆուտբոլիստներ նույնպես կլքեն «Յուվենտուսը»:

Նշվում էր, որ Մադրիդի «Աթլետիկոն» 5 տարվա պայմանագիր էր առաջարկել Դիբալային՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով:

Share |

Լրահոս

Loading...